Blogger Widgets  : января 2013

воскресенье, 27 января 2013 г.

ՖՈԿՈՒՍ-ՄՈԿՈՒՍ


Ես գիտեմ, թե դուք ինչ թիվ եք մտապահել
Աճպարարը հանդիսատեսից որևէ մեկին խնդրում է մտապահել ինչ-որ թիվ՝ մեկից մինչև հինգը: Հետո հարցնում է, թե ինչ թիվ էր մտապահել: Ենթադրենք, հանդիսատեսն ասում է՝ երեք: Աճպարարը ժպտում է և ասում, որ գնա, բաց անի դաշնամուրը: Նա գնում, բաց է անում և այնտեղ գտնում է մի թուղթ՝ այսպիսի գրությամբ. «Ես գիտեի, որ դու մտապահել ես երեք թիվը»:





Ֆոկուսի գաղտնիքը

Աճպարարը նախապես պատրաստում է թղթիկներ՝ ‹‹Ես գիտեի, որ դու մտապահել ես մեկ թիվը››, ‹‹Ես գիտեի, որ դու մտապահել ես երկու թիվը›› և այդպես մինչև հինգը: Հետո այդ թղթիկները թաքցնում է տարբեր տեղեր՝ մեկը գորգի տակ, մեկը դարակում, մյուսը՝ դաշնամուրի մեջ և այլն: Միայն թե ամենակարևորն այն է, որ պետք է այդ տեղերը հիշել: Հիմա արդեն կարող է որևէ մեկին խնդրել մտապահել ինչ-որ թիվ՝ մեկից մինչև հինգը: Հետո, երբ  հարցնում է, թե ինչ թիվ էր մտապահել, խնդրում է մոտենալ հենց այն առարկային, որտեղ թաքնված է այդ թվով գրությունը: Ահա այսպիսի հեշտ ֆոկուսով կարող ես զարմացնել շատ-շատերին:

Ու՞ր կորավ անձեռոցիկը

Աճպարարը վերցնում է մի վարունգ՝ փաթաթված անձեռոցիկով: Վրան կախարդական թաշկինակ է դնում, ասում է կախարդական խոսքերը՝  Աբրակադաբրա և օ՜ զարմանք, անձեռոցիկը չկա:

Ֆոկուսի գաղտննիքը

Պետք է ձեռքի ճկունությամբ թաշկինակի հետ միասին հանել նաև անձեռոցիկը: Սա շատ հեշտ ֆոկուս է, միայն թե ամեն ինչ պետք է աննկատ անել:

Կատակ ֆոկուս

Սեղանին դիր մի մետաղադրամ, իսկ վրան մի գլխարկ: Ասա հանդիսատեսին.
-Կարո՞ղ եք արդյոք վերցնել մետաղադրամն՝ առանց գլխարկին դիպչելու:
Բնականաբար, բոլորը կպատասխանեն՝ ոչ:
Այդ ժամանակ դու կասես, որ եթե երեք անգամ հարվածես գլխարկի վրա, մետաղադրամը կհայտնվի քո մոտ: Եվ կխփես գլխարկի վրա՝ մեկ, երկու, երեք…
-Բա՛ց արեք գլխարկը:
Բոլորը զարմացած բաց կանեն գլխարկը, իսկ դու շուտ կվերցնես մետաղադրամը և կասես.
- Իսկ ես կարողացա առանց գլխարկին դիպչելու վերցնել մետաղադրամը:


понедельник, 7 января 2013 г.

Ինչպես պաշտպանել համակարգիչը վիրուսներից

ա) Օգտագործել հակավիրուսային ծրագիր
բ) Սոցիալական կայքերում անծանոթ հղումներ չբացել
գ) Չներբեռնել անծանոթ ծրագրեր
դ) Երբեք չբացել անծանոթ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները և դրանց կցված ֆայլերը
ե) Ֆայլեր ներբեռնել միայն այն կայքերից, որոնք ձեզ ծանոթ են և որոնց վստահում եք
զ) Արտաքին ինֆորմացիոն կրիչները բացելուց առաջ միշտ ստուգել հակավիրուսային ծրագրի օգնությամբ

воскресенье, 6 января 2013 г.

Ինչպես վարվել Նոութբուքերի հետ


Մենք հիմնականում օգտվում ենք նոութբուքերից իրենց թեթև և փոխադրելի լինելու պատճառով, բայց նաև կարևոր է այն, թե որքան կդիմանա այդ սարքը մեր ձեռքին: Հետևաբար մեր պարտականությունն է մեր նոութբուքը խնամելը:
Ահա, առաջարկում եմ մի քանի կետեր, որոնք կիրառելով կկարողանաք երկարացնել ձեր մեքենայի կյանքը.
Անջատել
Նոութբուքը պահանջում է հանգստանալ, հետևաբար ամեն անգամ, որ այն երկար ժամանակ պետք է գտնվի անգործ, լավ կլինի, որ այն անջատեք: Նաև պետք է ասենք, որ անջատած մնալով կկանխեք նոութբուքի գերտաքացումը:
Կարգավորել Էներգիայի Կարգավորիչները
Կարգավորելով Ձեր համակարգչի էներգիայի կարգավորիչները` դուք կարող եք այն հեռու պահել գերտաքացումից կիրառելով hibernation կամ standby:
Նախքան Տուփի Մեջ Դնելը
Նախքան նոութբուքը կդնեք տուփի մեջ, պետք է այն բոլորովին անջատել: Եղել են դեպքեր, երբ տուփի մեջ երկար մնալով, չի կատարվել նորմալ օդային շրջանառություն և համակարգիչը տաքանալուց սկսել է տութի մեջ հալվել:
Խուսափել Կտորից
Եթե օգտագործում եք համակարգիչը Ձեր ծնկների վրա դրած, զգույշ եղեք, որ այն շատ չտաքանա, որովհետև այդպես փակվում է տակի հատվածում գտնվող օդային անցքերը և օդը շրջանառություն չի կատարում: Դրա համար լավ կլինի, որ համակարգիչը ավելի շատ օգտագործեք սեղանի վրա դրված, քան թե ծնկների կամ որևէ կտորեղենի:
Ծնկների վրա դրած օգտագործելը վտանգավոր է տղամարդկանց առողջության համար` անպտղության է հանգեցնում:
Անջատել Հավելյալ Սարքերը
Եթե չեք օգտագործում համակարգիչը լավ կլինի, որ համակարգչից անջատեք հավելյալ սարքերը: Դրանք ծախսում են էներգի և կարող են տաքացնել համակարգիչը:
Մաղթում եմ առողջություն Ձեր նոութբուքերին :)